Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:
«Բավականին երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-ից, այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:
Այս առումով սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, բարեփոխվեն: Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում»,- ասաց Փաշինյանը: