Վայոց Ձորի Քարագլուխ համայնքի բնակիչներն արդեն եկեղեցի ունեն՝ 19-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցվել ու օրհնվել է: Նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019-ին:
Տեր Հովաննես քահանա Մաթևոսյան (Զինված ուժերի գնդերեց) - Քարագլխեցիների համար դարձավ իրենց վերանորգված սրբավայր, որտեղ կարող են հաճախել ու իրենց աղոթքներն առ Աստված հղել, ինչպես պատմականորեն եղել է այս գյուղում:
Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում պատասխանատու կառույցների հետ սերտ գործակցել են՝ պատմական շերտը չվնասելու համար: Ամբողջությամբ կառուցվել է եկեղեցու զանգակատունը: Ընդհանուր առմամբ 550 հազար դոլար է հատկացվել: Հովանավոորել են բարերաները՝ ծնունդով Քարագլուխ բնակավայրից:
Սամվել Սարգսյան (բարերար) - Հայրենիքից դուրս, բայց հայրենիքը չմոռացած, հայրենիքից դուրս աշխատելով, բայց հայրենքի մասին մտածող մարդիկ ամեն քայլ անելիս հետ են նայում ու չեն մոռանում իրենց ծննդավայրը և իրենց հնարավորության սահմաններում կարողանում են պիտանի լինել իրենց ծննդավայրին:
Արման Հովհաննիսյան (Քարագլուխ համայնքի դպրոցի տնօրեն) - Օծվեց որպես հայկական եկեղեցի, և այսօրվանից հույս ունենք, որ որպես գործող եկեղեցի՝ հարակից գյուղերի և քարագլխեցիների համար կդառնա հոգևոր կենտրոն:
Նույն օրը հիշատակի աղոթոքով եկեղեցու հարևանությամբ բացվել է Ցեղասպանության նահատակների, Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
Արարատ Գրիգորյան (ՀՀ Վայոց ձորի մարզպետ) - Այսօր մենք վերականգնում ենք ժամանակների կամքը: Բացվում է հուշակոթող, որն իրար է կապում հայոց պատմության գոյատևման կարևորագույն օղակները՝ մեզ փոխանցելով նրանց հերոսություններն ու պատմությունները:
Բարերարներից Արտակ Խաչատրյանին Եղեգիս համայնքի ավագանու որոշմամբ շնորհվել է «Պատվավոր քաղաքացու» կոչում:
Հեղինակ՝ Անի Օհանյան