Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում: