«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանն սկսել են համատեղ ծրագիր: Նպատակն է Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներին ապահովել քարաշեն տներով։
Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, համագործակցության 1-ին փուլում բնակելի տներ կկառուցվի 16 ընտանիքի համար: Կառավարությունը և մարզպետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում: Անհրաժեշտ 50 մլն դրամից 30 մլն դրամը կհատկացնի համայնքը, 20 միլիոնը՝ Կառավարությունը: