Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան և Տաթև համայնքներում տեղական ինքնակառավարմանը վերաբերող մոտ 150
խախտում է հայտնաբերվել: Դրանք արձանագրել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով: Գեոդեզիայի և հողօգտագործման վարչությունը հերթական ստուգումն է իրականացրել Սիսիան համայնքում:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Ստուգվել են հողային օրենսգրքի պահանջի պահմանումը, որքանով են դրանք պահպանվել: Արձանագրվել են հողային օրենսդրության բազմաթիվ խախտումներ երկու տասնյակի հասնող:
Խախտումները վերաբերում են հողերի նպատակային նշանակությանը: Ստուգվել է համայնքի ղեկավարի ինչպես նախորդ, այնպես էլ 2019-ի գործունեությունը: Տեսչական մարմնում արձանագրել են, որ հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողերը երկարաժամկետ տրամադրվել են ընդերքօգտագործման նպատակով, սակայն ոչ մի փաստաթղթում փոփոխությունը չեն նշել, մինչդեռ դրանց վարձավճարները տարբեր են:
Ելենա Զոհրաբյան - 2012 թվականին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրվել է ընդերքի շահագործման իրավունք մինչև 2065 թվականը, մեկի դեպքում մինչև 2035 թվականը: Սակայն համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել հողի նպատակային նշանակության փոփոխության հարցում, մինչդեռ դրանց վարձավճարները տարբեր են:
Ըստ տեսչական մարմնի ուսումնասիրությունների խախտումները զավեշտի են հասնում: Գյուղատնտեսական նշանակության հողերը տրամադրվել են բենզալցակայանի, հասարակական նշանակության օբյեկտների կառուցապատման նպատակով: Կազմակերպվել են ձևական աճուրդներ, վստահ են տեսչական մարմնում:
Ելենա Զոհրաբյան - Ունենք նաև չստորագրված աճուրդներ: Իբրև թե քաղաքացին մասնակցել է աճուրդին, բայց արձանագրությունը աճուրդի ստորագրված չի: Վարկած է առաջանում, որ նույնիսկ քաղաքացին տեղյակ էլ չի եղել որ ինքը մասնակցել է աճուրդին:
Արձանագրվել է դեպք, երբ բջջային կապի աշտարակ տեղադրելու համար հողի օտարման կապի օպերատորի հետ աճուրդի է մասնակցել սովորական քաղաքացին:
Ելենա Զոհրաբյան - Այստեղ էլ որ աճուրդը ձևական է կայանում է նրանում որ ֆիզիկակական անձը չպետք է շահագրգռվածություն ունենար մասնակցելու բջջային կապի աշտարակի տեղադրելու աճուրդին: Ձևական մեկ քայլ արելա երկրորդ քայլով իրավաբանական ընկերությունը հաղթող է ճանաչվել:
Եղել են համայնքներ որտեղ համայնքի ղեկավարը պայմանագիր է կնքել ինքն իր հետ, այնուհետև հողը ժառանգաբար փոխանցել:
Ելենա Զոհրաբյան - Բռնակոթ համայնքի ղեկավարը պայմանագիր է կապել նախ ինքն իր հետ՝ հողի օտարման պայմանագիր, այնուհետև հողամասի տնօրինման իրավունքը փոխանցել է իր որդուն, որդին էլ ենթավարձակալության պայմանագրեր է կապել մի շարք ընկերությունների հետ այդ կերպ նույնպես հողի նպատակային նշանակությունը չի փոխվել:
Հայտնաբերված 19 խախտման դեպքերը փոխանցվել են դատախազություն պետությանը հասցված վնասի չափերը ճշտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: