ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ նա և իր կինը խոր տխրությամբ են հետևում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում ամերիկացիների հետ համագործակցած աֆղանցիներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց դաշնակիցներին տարհանելու համար:
«Մենք անհանգստանում ենք Աֆղանստանի ժողովրդի համար, որն այդքան տուժել է, ինչպես նաև այն ամերիկացիների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք այդքան զոհեր են տվել»,- նշված է Ջորջ Բուշի հայտարարությունում: