Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագորվ Պեմզաշեն համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
9-ը փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 420 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։
Կտեղադրվեն 70 լուսակիրներ, արդյունքում՝ կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային փողոց։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ-ն։