ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերին, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ. պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը: Հիշենք սա, պատվաստվենք, լինենք առողջ»: