Օգոստոսի 16-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով, վարչական շրջանում ուժեղացված ծառայություն իրականացրին։ Տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Կատարվեցին խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվեցին դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։
Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։