Սեպտեմբերի 1-ին՝ արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից համատեղ իրականացված երկշաբաթյա խիստ հսկողության արդյունքում լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: