Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ:
Օգոստոսի 12-ին Գետափ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ իր առանձնատան բակում դրված արկղի մեջից ներկայացրել է ձեռքի նռնակ, խորդանոցից` գործարանային համարները ջնջված մեկփողանի և որսորդական ողորկափող հրացաններ ու փամփուշտներ, իսկ առանձնատան նկուղից` գազային ատրճանակ:
Ըստ տանտիրոջ` դրանք ձեռք է բերել անցած տարվա հոկտեմբերին` մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: