ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ Թորոսյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արման Կուրեխյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-148 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արման Կուրեխյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սամվել Գրիգորյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-147 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: