Արարատ քաղաքային համայնքում Կառավարության սուբվենցիոն ծրագրով ամբողջովին վերակառուցվում է զբոսայգին: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Ծրագրի արդյունքում կվերանորոգվեն շատրվանը, ամֆիթատրոնը, կկանաչապատվի և կսալիկապատկվի ճեմուղին, կփոխվեն նստարաններն ու կանցկացվի լուսավորության համակարգ: Անկախացումից ի վեր զբոսայգին մեծ ծավալներով չէր վերանորոգվել: