Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 64 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ:
«Երեք ժամ կա գրավոր առաջարկների համար: Դրանից հետո հավելյալ կտեղեկացվի, թե երբ կսկսվի երկրորդ ընթերցումը»,- հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: