Աֆղանստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոսս Ուիլսոնը հայտարարել է, որ ինքը և Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները դեռևս գտնվում են Աֆղանստանի մայրաքաղաքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակառակ կեղծ տեղեկություններին՝ ես և դեսպանության աշխատակիցները մնում ենք Քաբուլում և քրտնաջան աշխատում ենք՝ օգնելու ԱՄՆ հազարավոր քաղաքացիներին և խոցելի աֆղաններին, մենք շարունակում ենք մեր աշխատանքը այստեղ: Աֆղանստանի ժողովրդի հանդեպ մեր հանձնառությունը ուժի մեջ է»,- այս մասին Ռոսսը գրել է իր թվիթերյան օգտահաշվում:
ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ավարտել է Քաբուլում իր ներկայացուցչության բոլոր աշխատակիցների տարհանումը օդանավակայանի տարածք: