Օգոստոսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 208 նոր դեպք, հայտնում է stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 539, մահացել՝ 47 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 490 462 դեպք, ապաքինվել է 429 190 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 483:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 872 փորձարկում, այդ թվում 33 873-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 999-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 12.97% է, վերջին 14 օրվանը՝ 10,63%, վերջին 7 օրվանը՝ 11.14%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 831 815 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 083 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 79 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 965 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 481 անձ: