ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ես պատվաստվել եմ, որովհետև ուզում եմ փրկել մարդկանց կյանքերը: Ես պատվաստվել եմ, որովհետև տնտեսական աճը հնարավոր է միայն կորոնավիրուսին հաղթելուց հետո»,- ասել է Վահան Քերոբյանը: