Վրաստանում յուրաքանչյուր 50-րդ բնակիչը վարակված է կորոնավիրուսով՝ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։ Նրա խոսքով՝ չնայած մեծ դժվարությամբ, առողջապահական համակարգը դեռ կարողանում է դիմակայել համաճարակային նման իրավիճակին: Իմնաձեն իրավիճակը ռեկորդային է որակել:
Վրաստանը վերականգնել է մի շարք սահմանափակումներ՝ կապված երկրում տիրող ծանր համաճարակային իրավիճակի հետ: Թբիլիսիում դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը, իսկ դիմակ կրելը պարտադիր է դարձել ավելի քան 5 հոգանոց հավաքների ժամանակ: Խստորեն վերահսկվում է նաև հարսանիքների, ծննդյան, հոգեհացի արարողությունների և այլ միջոցառումների անցկացման ընթացքը: