Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի։