Օրերս Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում։
Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։
Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։