Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Կիրականացվեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ:
Միկրոշրջան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերում կհիմնանորոգվեն միջթաղամասային ճանապահահատվածներ:
Հարավային, Կենտրոն, Վանատուր թաղամասերում կկառուցվեն խաղահրապարակներ:
Կհիմնանորոգվեն թիվ 4 և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն ու տանիքները:
Համայնքի վարչական տարածքում կկառուցվեն կանգառներ, կբարեկարգվեն տարածքները:
Կվերակառուցվեն համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան տանիքները:
Կհիմնանորոգվի բակային տարածքների և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակը:
Ձեռք կբերվի վակումային մաքրող բազմաֆունկցիոնալ մեքենա:
Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով: