Հաշվետվությունները հարկայինին կարելի է նաև էլեկտրոնային ներկայացնել: Պետեկամուտների կոմիտեի կայքում կարելի է հաշվետվություններն ուղարկել prefiling (փրիֆայլինգ) համակարգով: Հասանելի է հարկ վճարողի մասին ՊԵԿ-ին հայտնի տեղեկությունը:
Լուսինե Այվազյան (ՊԵԿ ՏՏՎ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Երբ որ տվյալները թարմացվում են, սա շրջանառության հաշվարկն է, միանգամից երևացին տողերը, այսինքն՝ հարկ վճարողը հնարավորություն ունի ստուգելու՝ իր դուրս գրած իրացման շրջանառությունը, ըստ ՊԵԿ տեղեկատվական համակարգի, որքան է կազմում:
Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում էլ կարելի է հետևել դուրս գրած, ստացած հաշիվները, ներմուծում-արտահանումների մասին ինֆորմացիան: Համակարգը կհիշեցնի, եթե նույնիսկ հարկ վճարողը մոռանա, իսկ հաշվետվությունները կարելի է խմբագրել, ապա՝ միայն ներկայացնել հարկային:
Լուսինե Այվազյան - Համակարգը իդենտիկ է հարկ վճարող մարմնի ու հարկ վճարողի համար: Նախատեսում ենք միասնական հաշվի երկրորդ փուլ, ավելի կատարելագործված, որպեսզի հարկ վճարողը որոշի հարկային պարտավորությունները մարելու հաջորդականությունը: Այս դեպքում ոչ ռիսկային հարկատեսակների համար դեբետային գումարները ավտոմատ կփոխանցվեն միասնական հաշվին՝ առանց ուսումնասիրության իրականացման:
Վճարումները ևս կարելի է օնլայն անել, առանց հարկային հասնելու: Պարզապես պետք է անձնական էջից ընտրել գումարի չափը, վճարման եղանակն ու ARCA վճարային համակարգով վճարել:
Լուսինե Այվազյան - Էստեղ լրացվում է համապատասխան տվյալները, ստեղծվում է վճարման կարգադրությունները, որը փոխանցվում է բանկ, և փոխանցվում է գումարը միասնական հաշվին՝ հարկային պարտավորությունները մարելու համար:
Մեկ այլ բաժնում էլ հնարավոր է տեսնել չվճարած հարկերի իրավական վարույթներ կազմելու և արգելք դնելու գործընթացները:
Ի դեպ, հարկ վճարողներին պարտադիր ծանուցելու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով են, բայց եթե 5 օր հարկ վճարողը չի արձագանքում, այլ տարբերակներով են տեղեկացնում:
Լուսինե Այվազյան - Եթե 5 աշխատանքային օրում մուտք չի գործում համակարգ, արդեն ուղարկում ենք azdarar.am-ին, միաժամանակ հարկ վճարողին ուղարկվում է մեյլ, որ քանի որ դուք մուտք չեք գործել ձեր անձնական էջ, ձեր մասին տեղեկությունը դրվել է azdarar.am-ում:
Հարկ վճարողն իր պարտավորությունների մասին տեղեկացված է համարվում, երբ մտնում է իր անձնական էջ:
Ի դեպ, շուտով նախատեսում են նոր հավելվածով առավել դյուրացնել հարկային ծառայությունները: