Ըստ Հայիթիի քաղպաշտպանության ծառայության թարմացրած տվյալների՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 1300-ի, ևս 5700 մարդ ստացել է տարբեր կարգի վնասվածքներ, ամբողջովին ավերվել կամ վնասվել է 30 000 տուն՝ տեղեկացնում է Euronews-ը:
7.2 մագնիտուդով ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 160 կմ հեռավորության վրա՝ Կայ քաղաքի մոտակայքում:
Առկա է արևադարձային անձրևների վտանգ, ինչը կարող է խանգարել փրկարարական աշխատանքներին: Աղետից տուժած 4 շրջանում հայտարարված է արտակարգ դրություն: