Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել թուրք Օմար Սերինի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է եթարկել թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։ Այսպիսով՝ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովել է առնվազն 10 բրոնզե մեդալ։