Օգոստոսի 16-ին մոլդովական Չորեսկու գյուղում կայացել է կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը։
Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթել է դաշտի տերերին: Գոլերի հեղինակներ են դարձել Օլգա Օսիպյանը, Քրիստինե Մանգասարյանը, Անի Ղուկասյանը, Հեղինե Չոփիկյանը: