Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների տեղադրած ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը վիրավորվել է՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Ավաշին շրջանում, որտեղ ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերն իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ մեկ թուրք զինվոր է սպանվել Հյուսիսային Իրաքի Դոհուկի Ամեդի շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում։