Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է ևս 3 մեդալ՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 9-ի: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Քառորդ եզրափակչում հաղթանակներ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը: Մեր մարզիկները հաղթել են համապատասխանաբար Իտալիայի, Մոլդովայի և Հունգարիայի ներկայացուցիչներին: