Ո՛չ ծնունդ, ո՛չ կնունք: Գեղամասարցիներին այս օրերին կարող ես հանդիպել միայն դաշտերում: Բերքահավաք է: Եթե նախկինում գյուղտեխնիկայի խնդիր ունեին և հարևան համայնքների ու մասնավորի օգնությանն էին դիմում, համայնքի խոշորացումից հետո այդ խնդիրն էլ լուծվեց: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով Գեղամասարն ու ևս 12 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել:
Հայկ Դավեյան (Գեղամասարի համայնքապետարանի աշխատակից) - Տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրականացնում ենք ծրագրեր: Առաջին ծրագրով Գեղամասար համայնքը ձեռք է բերել 4 տեխնիկա:
Հակոբ Ավետյան (Գեղամասարի խոշորացված համայնքի ղեկավար) - 18 գյուղով մեկ արդեն հասցրել ենք բոլոր ճանապարհները մեծ մասամբ հարթեցնենք: Ցորենի հունձը ժողովրդի ավելի հեշտացել է:
Ծրագիրն իրականացնում են Կառավարությունն ու Համաշխարհային բանկը: Համայնքների ներդրումը ծրագրում կազմում է 5-10-ը տոկոս: Իրենք էլ ընտրում են, թե ինչ տեխնիկա են ուզում ձեռք բերել:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Օրինակ՝ հացահատիկը հնձելու ծառայությունները ձեռք էին բերում համայնքից դուրս եղած տեխնիկան ձեռք բերելու ճանապարհով, որը դժվարություններ էր առաջացնում:
Ծրագիրը խթանում է նաև մշակվող հողատարածքների ավելացմանը:
Արթուր Սողոմոնյան - Օրինակ՝ Ախթալա համայնքում մշակվող հողատարածքները աճել են 400 հեկտարով:
Համայնքներում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչով ընդհանուր ներդրումը կազմում է ավելի քանի 4 մլրդ դրամ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կոմունալ սպասարկման տեխնիկա և սարքավորումներ։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան