Այսօր՝ օգոստոսի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Որոշումը հրապարակել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք էր ընդունել մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: