Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս տված հարցազրույցին: Թվիթերյան իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրել է. «1. Ստերն անընդհատ կրկնելով՝ դրանք ճշմարտություն չեն դառնում. Արցախում բնակվում է 120 հազար բնակիչ և ոչ թե 25 հազար: 2. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացե՛ք այդ մասին: 3. Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ արձագանքը Ալիևի խոստովանության հետ կապված, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը»: