Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևիկ համայնքի 31-րդ փողոցի 319 գծամետր երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են՝ տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից:
Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 տոկոսը:
Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով:
Բացի դրանից՝ կկրճատվեն այգիների, ջերմատների շահագործման նպատակով խորքային հորերից ջրի օգտագործման համար էլեկտրաէներգիայի ծախսերը, հին ցանցի սխալ ինժեներական լուծումների և անմատչելի տարածքների պատճառով առաջացող ջրի կորուստները:
Ծրագրի շահառուների թիվը 250 է: