«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ից և կավարտվի 2022-ին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Աշխատանքների 80 տոկոսը պլանավորվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
Արմեն Եսոյան (Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար) - Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի, ամենակարևորներից մեկը. Արթիկի հյուսիսարևելյան հատվածում փակ քարհանքի տարածքում ստեղծվում է անտառայգի և հանգստի գոտի, լինելու է շուրջ 5000 մ երկարությամբ ոռոգման ցանց, տաղավարներ, հանգստի մոտ 5000 մ քառ ճեմուղիներ, անտառայգում և հանգստի գոտում 24 հազար՝ կլիմայական պայմաններին համապատասխանող ծառեր ու թփեր:
Տարածքում կկատարվեն ավելի քան 59 հազար մ խորանարդ հողային աշխատանքներ, որոնք կներառեն բլրակների հարթեցման և փոսորակներում հողի լիցքի աշխատանքներ։ Ահա այս հատվածում տարածքի ոռոգման նպատակով կառուցում է ավելի քան 5000 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց։
Արմեն Եսոյան - Այս հատվածում ջրհեղեղների պաշտպանիչ պատվարներ, բետոնից պաշտպանիչ պատվարներ. նպատակը՝ կառավարել հնարավոր ջրհեղեղները, ինչը, մի քանի տարի առաջ ականատես եղանք, որ վտանգավոր էր:
Ծրագրի բաղադրիչներից է շուրջ 500 հա արտովայրերի, խոտհարքների բարելավման աշխատանքը: Այս ծրագրի շրջանակներում էական աջակցություն է տրամադրվում նաև կենցաղային թափոնների կառավարման համար։ Ինչո՞ւ է թիրախային կետ ընտրվել Արթիկ քաղաքը՝ բացատրում են:
Արմեն Եսոյան - Թիրախային կետ Արթիկում մի քանի տարի առաջ ջրհեղեղի պատճառով, առկա լքված շահագործված քարհանքի թափոնները մեծ հոսքերով մղվել են Արթիկ գետը և բնակելի հատվածներ, որպեսզի մեղմվի բնական այդ աղետը և ստեղծվի անտառային պաշտպանիչ շերտ։
Կվերանորոգվի նաև Արթիկ քաղաքի օդերևութաբանական կայանը։ Մեծ ծրագրի ընդհանուր բյուջեն 700 մլն դրամ է։ Սա ՄԱԿ-ի ներդրումն է, ՀՀ կառավարությունը, և Արթիկ համայնքը ևս մասնակցություն ունի ծրագրին։
Արմեն Եսոյան - Այդ բյուջեում ՀՀ կառավարությունը, ծրագրերի իրականացման գրասենյակի ներգրաված թիմի աշխատանքները ֆինանսավորելով, Արթիկը ևս ընթացիկ աշխատանքներում կմասնակցի։
Եվս մեկ կարևոր փաստ. ծրագիրը սոցիալական է, բոլոր աշխատանքներում որպես աշխատուժ ընդգրկվում են տեղի բնակիչները, որոնք ծառ են տնկում, թունել են կառուցում սեփական համայնքում և նաև վճարվում։