Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգում ներառված հարցերը։
Ըստ այդմ՝ քննարկվել են 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխությունների կատարման, ինչպես նաև ԱԱՏՄ հաստիքացուցակում փոփոխությունների իրականացման վերաբերյալ առաջարկները։
Ներկայացվել և քննարկվել են նաև ԱԱՏՄ որակի ապահովման վարչության 2021 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվություններն ու տվյալ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատմանն առնչվող մի շարք հարցեր։