Արժևորելով վերջին 30 տարվա հայ-ուրուգվայական հարաբերությունները՝ Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին հայտնեց Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:
«Անկասկած, մեր ճանապարհները դեռևս կշարունակվեն միասին՝ հույսով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ Ուրուգվայը կշարունակի միասին աշխատելու վստահ քայլերը:
«Դա երկու կողմի համար շահավետ կլինի և կօգնի հասնել իրենց հեռանկարներին՝ պաշտպանելով երկկողմ հետաքրքրությունները»,- նշեց Ֆրանսիսկո Բուստիժոն: