Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարթին նահանգներում տեղատարափ ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի՝ հայտնում է ahvalnews-ը:
Տարերային աղետի հետևանքով տուժել է 284 մարդ, 76-ը համարվում է անհետ կորած: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը աղետի գոտի է հայտարարել ջրհեղեղներից և սողանքներից տուժած շրջանները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ավելի քան 1700 մարդ է տարհանվել: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների ավերման պատճառով մի շարք մայրուղիներում երթևեկությունն արգելափակվել է: