Լոռու մարզպետարանից հայտնում են՝ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600 մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։
Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։
«Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: