Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-18-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 14-ի և 15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: