2021 թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Ծաղկաբեր համայնքում: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Ծրագրի արդյունքում կապահովվի 30 հա տնամերձ հողամասերի ոռոգումը: Համակարգը կունենա ընդհանուր 1400 մ երկարություն և կկառուցվի երկաթբետոնե հավաքովի վաքերի միջոցով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 33.4 մլն դրամ է, որից 21.7 մլն դրամը՝ պետական և 11.7 մլն դրամը` համայնքային ներդրում է: Շահառու է մոտ 900 բնակիչ: