Նոր մասնագիտություն ձեռք բերել՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ. հաշմանդամություն ունեցող փոքրիկների ծնողներին պետությունը խրախուսում է կրթվել, աշխատաշուկայում մրցունակ լինել։
Զբաղվածության ապահովման ծրագիրն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ, մայրիկները նոր մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունեն՝ վարսահարդարումից մինչև կարուձև և խոհարարություն։