Մեքսիկայում ընթանում են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները: Երկխոսության մեկնարկին կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով հստակ շրջանակներ: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էմբարդը: Բանակցություններն ընթանում են Նորվեգիայի միջնորդությամբ:
Հուշագրի համաձայն՝ կողմերը քննարկելու են հասարակության բոլոր շերտերի քաղաքական և ընտրական իրավունքները, դիտորդների մասնակցությամբ ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը, պատժամիջոցների չեղարկումը և սեփականության իրավունքի վերականգնումը, օրենքի գերակայությունը, տնտեսական իրավիճակը, սոցիալական ապահովության մեխանիզմները և այլն:
Վենեսուելայի ընդդիմության միասնական հարթակի պատվիրակության ղեկավար Հերարդո Բլայդի խոսքով՝ երկխոսության մեկնարկով սկսվում է կառավարություն-ընդդիմություն բանակցությունների երկրորդ փուլը, որը կլինի բարդ և ծանր գործընթաց: