Ճապոնիայի արևմտյան շրջաններում առատ տեղումները համատարած հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Ծագող արևի երկրում բնական աղետի զոհ է դարձել մեկ մարդ, ևս երկուսն անհետ կորել են: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա, գրանցվել են ավերածություններ:
Հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել հարակից տարածքները:
Ճապոնիայում գրանցված հեղեղումներից կարող է տուժել ավելի քան 1.5 մլն բնակիչ: Առաջիկա օրերին առատ տեղումները կշարունակվեն: