Այսօր առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիում՝ փոխանցում է CNN-ը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 7.2 մագնիտուդ: Ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը բարձր կլինի, իսկ ավերածությունները՝ համատարած:
Շրջանում ցունամիի սպառնալիք կա: Երկրի ծովափնյա որոշ հատվածներում ալեկոծությունը հասնում է 3 մետրի:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 13 կմ խորությամբ:
2010-ի հունվարի 12-ին Հայիթիում գրանցված 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել էր 220-300 հազար մարդ, վիրավորվել էին հարյուր հազարավոր բնակիչներ: