Թուրքիայում այսօր կործանվել է ռուսական Бе-200 հրշեջ օդանավը: Այս մասին հայտնում են երկրի անտառտնտեսության գլխավոր վարչությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Օդանավը մասնակցում էր Մուղլա նահանգի անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Ավիավթարը տեղի է ունեցել Ադանա քաղաքի մոտակայքում վայրէջք կատարելու պահին: Օդանավում եղել է 8 մարդ՝ 5 ռուս զինվորական և Թուրքիայի 3 ներկայացուցիչ: Բոլոր ուղևորները զոհվել են:
Թուրքական կողմը նշում է, որ կործանված օդանավը վարձակալել են Ռուսաստանից՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: