30 տարի առաջ՝ օգոստոսի 14-ին, ստորագրվեց միջպետական հարաբերությունների մասին պայմանագիրը Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Լիտվայի դեսպանության Ֆեյսբուքի էջից:
«Մենք հպարտ ենք, որ Լիտվան առաջին երկիրն էր աշխարհում, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Մենք միասին էինք ազատության համար մեր պայքարում, և այսօր մեզ կապում են ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները»,- ասված է դեսպանության գրառման մեջ: