Ալյասկայում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Փերիվիլ բնակավայրից 117 կմ հարավ-արևելք: Հիպոկենտրոնը գրանցվել է 21 կմ խորությամբ:
Զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: