Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան լրացուցիչ զորակազմի հիմնական մասի տեղակայումն Աֆղանստանում կավարտվի այս շաբաթվա վերջին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Խոսքը Քաբուլի օդանավակայանում 3 հազար զինվորականի ժամանակավոր տեղակայման մասին է: Միացյալ Նահանգների զինվորականները կապահովեն երկրից հեռացող ամերիկացի դիվանագետների և քաղաքացիական այլ մասնագետների անվտանգությունը:
Քիրբին հայտնել է, որ «Թալիբան» շարժման ուժերն այս պահին սպառնալիք չեն ներկայացնում Աֆղանստանի մայրաքաղաքի համար, սակայն փորձում են Քաբուլը մեկուսացնել երկրի մյուս հատվածից: