Կրծքով կերակրելն օգտակար է կանանց և երեխաների առողջության համար, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս կրծքով կերակրելը դադարեցնել պատվաստման պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Քանի որ այսօր COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում, կենսաբանական կամ կլինիկական առումով պատվաստանյութերը նորածնին վտանգ չեն ներկայացնում: