Ֆրանսիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին արդեն երկու անգամ կոչ են արել հեռանալ Աֆղանստանից՝ կապված անվտանգային իրավիճակի վատթարացման հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Աֆղանստանում գտնվող ֆրանսիացիներին 2021-ի ապրիլից կոչ ենք անում հեռանալ երկրից: Նրանք դա անելու հնարավորություն են ունեցել հուլիսի 16-ին Ֆրանսիայի իշխանությունների կազմակերպած չվերթի շնորհիվ: Անվտանգային իրավիճակի վատթարացման հետ կապված մենք ֆրանսիացիներին կրկին հորդորում ենք հնարավորինս շուտ լքել երկիրը»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: