Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 15, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: