Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը, հայտնում է «Ալիք մեդիան»:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5359 նոր դեպք:
Նախօրեին կատարվել է 50937 թեստ, որից 30325-ը՝ հակամարմինների, 20612-ը՝ ՊՇՌ թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2726 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 415146 մարդ: Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 6321:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.90%, վերջին 7 օրվանը՝ 10.74%: